«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսայի` Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքներն անհիմն են: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գ. Առաքելյանի պաշտպան, Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան նոր մեղադրանք էր առաջադրվել։ Ի լրումն նախկինում առաջադրված մեղադրանքի ( սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով)՝ նրան մեղադրանք էր առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
«Այդ մեղադրանքները միանշանակ անհիմն են, քանի որ կոնկրետ այն հանգամանքները, որոնք գոնե լայն հասարակությանը հայտնի են, հուշում են, որ խոսք չի կարող լինել երկու և ավելի մարդկանց սպանության փորձի, առավել ևս՝ այն պատահական անցորդների հետ կապված դիտավորյալ ծանր կամ միջին ծանրության վնասվածք պատճառելու մասին»,- ասաց փաստաբանը՝ քննչական մարմնի կայացրած այդ որոշումը գնահատելով կամայական քայլ:Ե. Սարգսյանը նաև հայտնեց, որ այս գործով գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չի ստացել:
Նախորդող`
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»