Գագիկ Ջհանգիրյան. 2008 թվականին մենք մենակ մնացինք
«Արտագաղթը մեր չարիքների չարիքն է, հարվածում է այնպիսի խնդրի, ինչպիս մեր զորակոչն է, մեր բոլորի ընտանիքների ու երեխաների անվտանգության ապահովումը: Մենք այսօր լուրջ խնդիր ունենք»,-Արարատում կայացած եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ իր խոսքում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը:
Նա նշեց, որ այսօր Հայաստանի խնդիրների խնդիրն այն է, որ իշխանությունը ժողովրդից օտարված է:
«Ժողովուրդը չի ընտրում ոչ իր պատգամավորին, ոչ իշխանավորին, ոչ քաղաքապետին ու համայնքապետին: Նրանց ընտրում են իրավապահ մարմինները, պետական ապարատը, նրանց ընտրում է փողը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է փոխվի այս մեխանիզմը:
«Մեզ չհաջողվեց 2008 թվականին դա անել, քանի որ, ըստ էության, մենք մենակ մնացինք, շատ քաղաքական ուժեր այդ ժամանակ չէին համարում, որ պահը եկել է, որ երկրում փոփոխություն լինի: Փառք Աստծո, այսօր այն ուժերը, որ 2008 թվականին մեզ հետ չէին, այսօր նույն հարթակում ենք: Ինչ չհաջողվեց մեզ 2008 թվականին, ինչ չհաջողվեց մյուս քաղաքական ուժին 2013 թվականին, այսօր կհաջողի մեզ, որովհետև միասնական ենք»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:
Պատգամավորի խոսքով, Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ խորհրդարանական երեք ընդդիմադիր խմբակցություններ միավորվել են ու հանդես են գալիս մեկ օրակարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները