ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց իսկ ձեռքով ընդունված օրենքի դեմ. «Հրապարակ»
Պարզվում է՝ ԲՀԿ-ականներն այսօր ընդդեմ իշխանության «կանգնում են» ժողովրդի կողքին՝ դեմ արտահայտվելով մի օրենքի, որին ամիսներ առաջ՝ կոնկրետ հունիսի 20-ին, կողմ են քվեարկել: Խոսքը «Շրջանառության հարկի մասին» օրենքին է վերաբերում, որին վերոհիշյալ օրը ՀՀԿ-ն, ՕԵԿ-ն ու ԲՀԿ-ն պաշտոնապես հայտարարել են կողմ քվեարկելու մասին և ամբողջ կազմով կողմ են քվեարկել: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«ՀՅԴ-ն և ՀԱԿ-ը ձեռնպահ են քվեարկել: Դեմ քվեարկող միակ խմբակցությունը եղել է «Ժառանգությունը», Ռուբիկ Հակոբյանն ու Թևան Պողոսյանն են ներկա եղել քվեարկությանը, երկուսն էլ դեմ են քվեարկել: Փոստանջյանն այդ ժամանակ երկրում չէր: Ու հիմա ԲՀԿ-ն ժողովրդին հանել է փողոց՝ բողոքելու իրենց իսկ ձեռքով ընդունված օրենքի դեմ»:
Այն, որ ԲՀԿ-ն է ժողովրդին փողոց հանել, ասում են հենց ակցիայի մասնակիցները:
«Բա ԲՀԿ-ից մեզ ուրիշ բան են ասել»,-զարմացած ասել են հավաքվածները, երբ նրանց ասել են, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել օրենքի փոփոխություններին»,-նշել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան