ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում Հայաստանը մաքսատուրքի հարցում կշահի. «ՀԺ»
Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմանագրի համաձայն, Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո կստանա այդ կառույցում ընդհանուր մաքսային հավաքագրումների 1.13 տոկոսը: ԵՏՄ անդամ երկրների սահմաններին ոչ ՄՄ անդամ երկրներից ներմուծված ապրանքներից հավաքագրված մաքսատուրքերը հավաքվում են մեկ «կաթսայի» մեջ, ապա բաշխվում կազմակերպության անդամ երկրների միջև` ըստ որոշակի համամասնությունների. գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Ըստ թերթի, 2015թ.-ի հունվարի մեկից կհաստատվի հավաքագրված մաքսատուրքերի բաշխման հետևյալ համամասնությունը. ՌԴ` 86.97 տոկոս, Ղազախստան` 7.25 տոկոս, Բելառուս` 4.65 տոկոս, Հայաստան` 1.13 տոկոս: Ըստ նախնական հաշվարկների, 2015 թվականին Հայաստանը կստանա մոտ 150 մլն դոլար: Սա ավելի շատ է, քան, օրինակ, անցած տարի ՀՀ սահմանին գանձված մաքսատուրքի ընդհանուր գումարը` 105 մլն դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան