Հակոբ Ինջիղուլյանի մոտ լուրջ հիվանդություն չի հայտնաբերվել. Հետազոտության արդյունքները
Ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած Հակոբ Ինջիղուլյանի մոտ սթրեսային վիճակ է, նրա մոտ որևէ լուրջ հիվանդություն չկա: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի փոխտնօրեն Ռուբեն Օրգուսյանը:
Հակոբ Ինջիղուլյանին, ըստ նրա, հետազոտել են 13 տարբեր մասնագետներ, հետազոտություններ կատարվել են բարձր մակարդակով:
«Նրա մոտ ոչ մի վտանգավոր բան, որևէ հիվանդություն չի հայտնաբերվել: Պարզապես գտնվում է սթրեսային վիճակում: Նա պետք է նախ դուրս գա այդ վիճակից, պետք է հանգիստ լինի, շատ չանհանգստացնեն»,- ասաց Ռ. Օրգուսյանը:
Նա նաև նշեց, որ գերության ընթացքում Հ. Ինջիղուլյանին որևէ վտանգավոր բան չեն ներարկել:
Հիշեցնենք, որ Panorama.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանն ասել էր. «Ուղղակի ինձ թևից սրսկել են, դա է անհանգստացնում»:
Հիշեցնենք, որ 2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը հատել էր ղարաբաղա-ադրբեջանական սահմանը՝ հայտնվելով հակառակորդի պահպանության տարածքում։ 2014-ի մարտին Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել էին ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ 2014 թվականի օգոստոսի 26-ին Ինջիղուլյանը տեղափոխվել էր երրորդ երկիր, իսկ հոկտեմբերի 2-ին վերադարձվել է Հայաստան:
Նախորդող հրապարակումներ՝
Բացառիկ. Հ. Ինջիղուլյանը տանն է. Սկզբից շատ դժվար է եղել, շատ վատ էր…
Ադրբեջանական գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը վայրկյաններ առաջ վերադարձավ Հայաստան (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան