Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով
Մոսկվայի Բասմանյան դատարանում կայացած այսօրվա նիստի ընթացքում դատարանը որոշում է կայացրել ընդունել «Բաշնեֆթի» գործով կալանավորված Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը և նրա նկատմամաբ նշանակել տնային կալանք: Այս մասին հայտնում է «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը:
Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Նախորդող հրապարակում`
Մոսկովյան դատարանը քննում է Լևոն Հայրապետյանի համար տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում