Մոսկովյան դատարանը քննում է Լևոն Հայրապետյանի համար տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը
Հետաքննող մարմինը դիմել է Մոսկվայի Բասմանյան դատարան` «Բաշնևտի» գործող որպես մեղադրյալ անցնող հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի խափանման միջոցը փոխելու և տնային կայալնք սահմանելու միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, վկայակոչելով դատարանի տարածած մամուլի հաղորդագրությունը:
«Ներկայումս դատարանը քննում է խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու միջնորդությունը», - գործակալության հետ զրույցում ասել է դատարանի մամուլի քարտուղար Աննա Ֆադեևան:
Նշվում է, թե վերջինս այլ մանրամասներ չի հաղորդել:
Գործակալությունը գրում է, թե գործին ծանոթ իր աղբյուրը փոխանցել է, որ Հայրապետյանը վերջին շրջանում հետաքննող մարմնին մանրամասն ցուցմունքներ տվել է, սակայն նախկինի պես իրեն մեղավոր չի համարում: Աղբյուրը նշել է, թե Հայրապետյանը համագործակցում է հետաքննող մարմնի հետ, սակայն չի պարզաբանել, թե իրավապահ մարմինները ինչու են որոշել խափանման միջոցը փոխելու միջնոդրությամբ հանդես գալ:
Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը:
Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Լևոն Հայրապետյանը շարունակում է մնալ կալանավորված Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում