Իշխանություններին ասելու ենք «դավայ դա սվիդանյա». Ա.Մանուկյան
«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքի ժամանակ իշխանություններին ասելու ենք «դավայ դա սվիդանյա»»,-Արարատում ընթացող եռյակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Վերջինիս խոսքով` Հայաստանի բոլոր շրջանները, փոքր առվակների պես միավորվել են ու գալու են այդ օրը Ազատության հրապարակ, որպեսզի վերահաստատեն ազատությունը:
Նշենք, որ մինչ այս եռյակը ներկայացնող ուժերից և ոչ մեկը այդպես էլ հստակ չէր նշել, թե ինչ օրակարգով է հանդես գալու Ազատության հրապարակում հոկտեմբերի 10-ին և որ ամենակարևորն է` իշխանությունների հրաժարական պահանջելո՞ւ են, թե՞ ոչ:
«Այս իշխանություններն այնքան բեռ են դրել մարդկանց վրա, որ մատները չի հերիքի դրանք թվարկել: Եվ այդ բեռը շարունալ ավելանալու է, եթե դուք ձայն չհանեք: Կամ մենք դիմանում ենք դրան ու բոլորիս քշում են Հայաստանից, կամ այդ մարդկանց ասում ենք թողեք գնացեք այս երկրից. այս երկրի տերը ժողովուրդն է»,- շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները