Առևտրականների բողոքի ակցիաները շարունակվելու են. Ստեփան Ասլանյան
Փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին չի հաջողվել իրենց բողոքի ձայնը հասցնել կառավարություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ նշելով, որ իրենք շարունակելու են պահանջել, որպեսզի կասեցվի «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը կամ հին օրենքը թողնեն ուժի մեջ:
«Փոքր բիզնեսի ներկայացուցիչները որոշել են երկուշաբթի օրվանից շարունակել իրենց բողոքի ակցիաները Երևանում և մարզերում»,-հայտնեց Ասլանյանը՝ շեշտելով, որ իրենց բողոքի ակցիաներին են միանալու նաև մարզերի առևտրականները:
Նա նաև ավելացրեց, որ ուզում է հավատալ վարչապետի խոսքին, որ փոքր բիզնեսին վտանգ չի սպառնում. «Բայց պետք է լինեն հստակ երաշխիքներ, որի արդյունքում փոքր բիզնեսը կարող է հանգիստ շունչ քաշել»:
Հանդիպմանը ներկա «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» հասարակական միության խորհրդի անդամ Տիգրան Հովհաննիսյանն էլ նշեց, որ բողոքի ակցիաները կարտահայտվեն նաև գործադուլների ձևով, իսկ եթե օրենքը չկասեցվի, ապա փոքր բիզնեսը կկործանվի:
Նախորդող հրապարակում՝
ՓՄՁ-ների ներկայացուցիչների մտահոգությունները անհիմն են ու անտեղի. Հովիկ Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները