Ադրբեջանի դեսպանատունը թուրքական Գազի համալսարանի հետ համատեղ հակահայ բնույթի մրցույթ է հայտարարել
Թուրքիայի Գազի համալսարանի գեղարվեստի ֆակուլտետում հայտարարվել է «Հայերի դաժանությունը պատկերող աֆիշի միջազգային մրցույթ»: Մրցույթը կազմակերպվել է վերոնշյալ ֆակուլտետի և Թուրքիայում Ադրբեջանի դեսպանության համագործակցությամբ:
Ըստ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» երկլեզու (հայերեն, թուրքերեն) շաբաթաթերթի` մրցույթի արդյունքների հրապարակման համար ընտրվել է Հրանտ Դինքի սպանության օրը` հունվարի 19-ը: Մրցույթի հայտարարության մեջ մասնավորապես նշված է, որ թուրքերը իբրև թե գթասիրտ են եղել, բայց հայերի դավաճանանության հետևանքով վերջ է դրվել երկու ժողովուրդների միջև եղած երբեմնի հավատարմությանը:
Ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ալև Չաքմաքօղլուն ասել է, որ մրցույթի նպատակն առաջին աշխարհամարտի ընթացքում և հետո «թուրք ազգի նկատմամբ հայերի իրականացրած կոտորածները» անտարբերության մատնած աշխարհին սթափեցնելն է: Մրցույթին մասնակցելու կոչ է արվել բոլոր այն արվեստագետներին, ովքեր կարևորում են մարդու իրավունքները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում