ԱՄՆ Վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել Տեխասում աբորտների սահմանափակման վերաբերյալ օրենքը
ԱՄՆ Դաշնային Վերաքննիչ դատարանը օրինական է ճանաչել Տեխասի նահանգային իշանությունների բարեփոխումը, համաձայն որի նահանգում կտրուկ սահմանափակում է աբորտներ կատարող կլինիկաների թիվը: Այս մասին հաղորդում է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Մինչ այս դատարանի կողմից արգելափակված օրենքի համաձայն ԱՄՆ ամենամեծ նահանգներից մեկում այսուհետ կմնա ընդամենը 7 բուժհաստատություն, որոնք իրավունք կունենան իրականացնել աբորտներ:
Այսպիսով` տեխասյան կլինիկաների մեծագույն մասը ներկայում չունի աբորտներ կատարելու իրավունք, իսկ հղիության դադարեցման գործում մասնագիտացած բժիշկները պետք է ունենան լիազորություններ հաճախորդներին հոսպիտալացնելու հիվանդանոցներ՝ տեղակայված կլինիկայից 48 կմ հեռավորության վրա:
Պահպանողականների կարծիքով՝ օրենքը կօգնի կանանց առողջության մասին ավելի լավ հոգ տանել:
Բարեփոխումների քննադատները իրենց հերթին պնդում են, որ իրականում այն ուղղված է նահանգում աբորտների լիակատար արգելքին:
Նշենք, որ Աբորտի սահմանադրական իրավունքը ԱՄՆ-ում հաստաստվել է 1973թ: