
Երևանում կանաչ տարածքներ են ոչնչացնվում. «ՉԻ»
Երևանում դարձյալ սկսվել է առանց այդ էլ սակավաթիվ կանաչ տարածքների ոչնչացումը: Տարօրինակ լռության քողի տակ այս օրերին լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվում մայրաքաղաքի ամենականաչ տարածքներում, օրինակ՝ Հաղթանակ զբոսայգում, ինչպես նաև դրա դիմացի մայթում: Երևանցիներն այդ տարածքը կոչում են Մանումենտ: Այս մասին գրել է «Չորրորդ իշխանություն»-ը:
Հենց այս օրերին «ընդլայնվում» է «Գոլդեն Փալաս» հյուրանոցը: Դրա դիմացի մայթում ինչ-որ մեկն սկսել է հսկայական շենքի կառուցումը՝ դրանից առաջ նախ տարածքն ազատելով ծառերից:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: