ԵԽԽՎ-ում Հերմինե Նաղդալյանին, հնարավոր է, փոխարինի Ալեքսանդր Արզումանյանը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ»-ի լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ԵԽԽՎ-ում տեղի ունեցած վերջին բացասական զարգացումներից հետո իշխանության վերնախավում քննարկվում է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին փոխարինելու հարցը:
«Այս կարգավիճակի հնարավոր հավակնորդներ են համարվում ՀՀԿ-ականներ Կորյուն Նահապետյանը, Սամվել Ֆարմանյանը, Արփինե Հովհաննիսյանը: Կա մի անհավանական-սենսացիոն տարբերակ. խոսում են, թե հնարավոր է այդ պաշտոնն առաջարկվի ՀՀ նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանին՝ որպես փորձառու դիվանագետի»,-գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան