Երկրաշարժ Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում
ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով ժամը 08.59-ին Ադրբեջան–Ռուսաստան սահմանային գոտում` Գաբալա քաղաքից 20 կմ արևելք, տեղի է ունեցել 4.8 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
ԱԻՆ մամուլի բաժնից հայտնում են, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.370 և արևելյան երկայնության 48.150:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը զգացվել է Ճամբարակ, Բերդ և Իջևան քաղաքներում: