Տատին սպանել էր, դիակն այրել, տեղն ասելու համար էլ պահանջել 200 հազար դոլար (տեսանյութ)
«23-ամյա Ալբերտ Մոմջյանը, ով սպանել էր տատին, այնուհետև դին այրել, նախ իր արարքի մասին խոստովանել էր հորը: Սակայն դիակի տեղն ասելու համար հորից պահանջել է 200 հազար դոլար: Պահանջվածից 30 հազար դոլար պակաս հայրը գումարը տվել է որդու մատնանշած կնոջը, ինչից հետո նոր միայն իմացել է դիակի տեղը: Ալբերտ Մոմջյանը կալանավորված է»,-այս մասին նշված է ոստիակնության տարածած հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին սեպտեմբերի 16-ին` ժամը 20.00-ին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը` 1946 թ. ծնված Ս.Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել: Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Ս. Գալստյանի թոռը` 1991 թ. ծնված Ա. Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի` մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել: Սեպտեմբերի 20-ին Ս. Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում` մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում