«Գնանք նախարարի հետ խոսանք». Ցուցարարները տեղաշարժվեցին դեպի ֆինանսների նախարարություն
Կառավարությունում ավարտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ցուցարարների ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից մի շարք առևտրականներ կրկին բողոքի ակցիա էին նախաձեռնել կառավարության շենքի մոտ, քանի որ ավարտվել են այն չորս օրերը, որից հետո վարչապետը պետք է պատասխան տար «Շրջանառության հարկի մասին» օրենքի ներկայացված առաջարկությունների փաթեթի մասով:
Panorama.am-ի թղթակցի հաղորդմամբ` հանդիպման ժամանակ վարչապետը հավաստիացրել է առևտրականներին, որ կարվի ամենը, որպեսզի փոքր և միջին բիզնեսի ձեռնարկություններ չփակվեն և հորդորել է, որ այն առաջարկները, որ ավելի վաղ իրեն էին ներկայացվել, քննարկեն նաև Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հետ:
«Գնանք նախարարի հետ խոսանք»,- ասաց ցուցարարներից մեկը, ում փոխանցմամբ` վարչապետի հետ հանդիպած գործընկերները ասել են, թե Հ.Աբրահամյանը, կարծես, հակված է ՓՄ բիզնեսի ներկայացուցիչների օգտին որոշում կայացնել:
Հիշեցնենք, օրենքը ուժի մեջ է մտել հոկտեմբերի 1-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները