Եռյակի խոստումները` վանաձորցիներին
«Առաջին անգամ է, որ Հայաստանում իշխանությունը մնացել է բացարձակապես մեկ կուսակցության շրջանակում ` ինքն իր մեջ խնդիրներ ունենալով: Եվ առաջին անգամ է, որ մի քանի քաղաքական ուժեր համախմբվել են պայքարելու կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունների դեմ»,- Վանաձորում մեկնարկած եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Վերջինս նշեց, որ եզակի շանս է ստեղծված այսօր, և անկախ նրանից, թե ինչ տարակարծություններ ունեն իրենք միավորված ուժերով, կա մեկ բան, որ իրենց միավորել է ու ամուր է դարձրել` դա իշխանափոխությունն է:
«Առաջ դեպի հոկտեմբերի 10-ը ու դեպի հաղթանակ»,- հայտարարեց Ա.Մարտիրոսյանը:
Ի դեպ, «Ժառանգության» փոխնախագահը նաև խոստումների լեզվով դիմեց հանրահավաքի մասնակիցներին` խոստանալով, որ եթե ժողովրդի աջակցությունը լինի, ապա իրենք կազատեն հանրությանը «կոռուպցիայի մեջ թաթախված իշխանություններից», ժողովուրդը վերջապես կունենա ազատ ընտրելու հնարավորություն, նրանք ազատություն կտան Շանթ Հարությունյանին ու իր որդուն, և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները