Բակո Սահակյանը հանդիպել է ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է հանրապետության հարավային թև ու հանդիպել ՀՅԴ ղեկավար կազմի մի խումբ անդամների հետ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի գլխավորությամբ:
Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի մասնակցությունն Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում՝ նշելով, որ նման մոտեցումը հանդիսանում է մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման կարեւորագույն գրավականներից մեկը:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: