«Գոռ Առաքելյանը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով». Վերնիսաժի գործ (տեսանյութ)
Վերնիսաժում մայիսի 17-ին տեղի ունեցած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանը նպատակ չի ունեցել որևէ մեկին սպանել: Դա է վկայում այն, որ նրա կողմից արձակված բոլոր կրակոցները ներքև են ուղղված եղել: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գ. Առաքելյանի պաշտպան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Երեմ Սարգսյանը:
Նրա խոսքով, եթե կրակում են ներքև, նշանակում է, որ սպանության դիտավորություն չկա, ավելին՝ եթե ատրճանակի մեջ կան փամփուշտներ ու դրանք չեն կրակում, դա արդյո՞ք չի վկայում, որ անձը սպանելու նպատակ չունի, այլ ցանկացել է վնասազերծել:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 18/2 շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի դարպասների մոտ 2014 թվականի մայիսի 17-ին տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում լրացվել է գործով որպես մեղադրյալ ներգրավված Գոռ Առաքելյանի մեղադրանքը, և նրան նոր մեղադրանք էր առաջադրվել։ Ի լրումն նախկինում առաջադրված մեղադրանքի ( սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով)՝ օրերս նրան մեղադրանք էր առաջադրվել նաև երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով:
«Գոռ Առաքելյանը գործել է անհրաժեշտ պաշտպանությունից ելնելով: Նա եղել է մենակ, մեքենայում եղել են կինն ու երեխան, իսկ նրանք՝ երկուսով, ֆիզիկապես ավելի պատրաստված: Սպանության փորձի վերաբերյալ որևէ ապացույց չկա»,- ասաց պաշտպանը:
Ե. Սարգսյանի ներկայացմամբ, Ներսես Մելքոնյանի մոտ առկա է եղել 4 հրազենային վնասվածք՝ ազդրերի շրջանում, և եթե դեմ-դիմաց կանգնած 4 կրակոց է արձակվում ոտքին, ոչ թե կենսական օրգաններին, դա նշանակում է, որ սպանության դիտավորություն չի եղել. «Չորս անգամ ոտքին կրակելը բացարձակապես չի խոսում, որ անձը ցանկացել է սպանել»:
Խոսելով Վալերի Հովհաննիսյանի վնասվածքների մասին, նա նշեց որ, ըստ գործում առկա տվյալների, վերջինս եղել է մեքենայի մեջ, կրակոցներից մեկը նրա որովայնին է դիպչել, որը նստած դիրքի կամ շարժման արդյունք է եղել, իսկ մյուս վնասվածքը եղել է ոտքի վրա:
Ըստ փաստաբանի, նկատի ունենալով առկա տվյալներն ու ականատեսների ցուցմունքները, ակնհայտ է, որ նախաքննական մարմինը պետք է մտածեր գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցման կամ հոգեկան խիստ հուզմունքի վերաբերյալ, սակայն «բացարձակապես անուշադրության են մատնված այսպիսի հանգամանքները, որովհետև նման մտադրություն իրենք չունեն»:
Նախորդող հրապարակումներ՝
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»