Հասարակություն 20:20 06/10/2014

Գյուղատնտեսության նախարարությունը պատասխանում է ֆերմերների բարձրացրած հարցերին

Ֆերմերներ Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, Արմեն Թորոսյանը, Հակոբ Վարդանյանը և Վարդան Հայրապետյանն այսօր ասուլիսի ժամանակ կրկին անդարադարձել են 2011 թվականի ներկրված և ֆերմերին վաճառված էլիտար ցորենի սերմնացուի խնդրին:
Այս առթիվ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես նշված է. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտ և Փոքր Վեդի գյուղական համայնքների բնակիչներ Ռաֆիկ Պողոսյանը, Մեսրոպ Հայրապետյանը, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչ Հակոբ Վարդանյանը և մյուսները Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2011 թվականին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության  «Սերմերի գործակալություն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ կազմակերպություն) հետ կնքել են փոխառության պայմանագրեր և ստացել են աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացու՝ պարտավորվելով 2012 թվականի բերքահավաքից հետո՝ մինչև 2012 թվականի սեպտեմբերի 15-ը, կազմակերպությանը 1:2 փոխհարաբերությամբ հետ վերադարձնել աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու:

Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվականներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի շրջանակներում 2010 և 2011 թվականներին հանրապետություն են ներկրվել աշնանացան ցորենի էլիտային վերարտադրության սերմացուի նույն 7 սորտերը, որոնք 2010 թվականին ՀՀ մարզերում ցուցաբերել են շատ բարձր բերքատվություն և հացաթխման հատկանիշներ: Ներկրված էլիտային վերարտադրության սերմացուներն ուղեկցվել են սերմերի որակը հավաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով, սերմացուները ենթարկվել են լաբորատոր հետազոտության և հետազոտությունների արդյունքում գրանցվել են բարձր ծլունակության ցուցանիշներ:

Հաշվի առնելով 2011 և 2012թթ բնակլիմայական անբարենպաստ պայմանները և ՀՀ մարզերից ստացված դիմումները` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակա¬լություն» ՊՈԱԿ-ի համապատասխան մասնագետները գործուղվել են ՀՀ մարզեր և մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության համապա¬տասխան մասնագետների հետ համատեղ ցորենի ցանքա¬տարա¬ծություններում կատարել ուսումնասիրություններ:

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2012 թվականի հունիսի 12-ի N 94-Ա հրամանով ստեղծվել է անկողմնակալ հանձնաժողով, որում ընդգրկվել են ներկայացուցիչներ Ագրարային համալսարանից, Երկրագործության ինստիտուտից, Հայպետհիդրոմետ ծառայությունից և այլ գիտնականներ։ Հանձնաժողովը մարզերում ուսումնասիրություններ է կատարել հացահատիկային մշակաբույսերի աշնանացան և գարնանացան ցանքատարածություններում:

Կատարված ուսումնասիրությունների և ԱԻՆ «Հայաստանի հիդրոօդերևութա¬բանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ից ստացված տվյալների վերլուծության արդյունքում պարզվել է, որ աշնանացան ցորենի որոշ ցանքա¬տարա¬ծություններում 2011 թվականի աշնանը եղանակային չորային պայմանների հետևանքով սերմացուները վատ են ծլարձակել, բույսերի թփակալման հանգույցները մնացել են հողի մակերևույթին մոտ և լիարժեք պատրաստ չեն եղել ձմեռմանը, հետագայում ջերմաստիճանի կտրուկ անկման հետ մեկտեղ, տեղումների սակավության պատճառով ցանքատարածություններն ուշ են ծածկվել ձնով, որը կպաշտպաներ բույսերին ցրտահարությունից և արդյունքում` բույսերը մասամբ ցրտահարվել են: 2012 թվականի գարնանը եղանակային չորային պայմանները շարունակվել են, նույնիսկ ոռոգելի տարածքներում օդի հարաբերական խոնավության ցածր լինելու պատճառով հողում խոնավություն չի պահպանվել:

Նման պայմաններում աշնանացան ցորենի բույսերը, ինչպես բոլոր անբարենպաստ պայմանում գտնվող կենդանի օրգանիզմները, փորձել են լուծել իրենց տեսակի պահպանման խնդիր, աճի ու զարգացման` թփակալման, խողովակակալման և հասկակալման փուլերի անցումը շատ արագ կատարելով, մնացել են կարճ և ձևավորել ցածր բերք:

Նման երևույթներ նկատվել են ինչպես էլիտային և առաջին վերարտադրության սերմացուներով կատարված որոշ ցանքատարածություններում, այնպես էլ այն ցանքատարածություններում, որոնք կատար¬վել են տեղական սերմացուներով և Հայաստանի Հանրապետությունում 2010-2014 թվա¬կան¬ներին ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրում ընդգրկված չեն եղել:

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Նոյակերտ համայնքի բնակիչ Ռաֆիկ Պողոսյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվել, որոնց ուսումնասիրության հիման վրա սերմերի անորակ լինելու հանգամանքը չի հիմնավորվել և 2012 թվականի հոկտեմբերի 15-ին կայացվել է որոշում, համաձայն որի՝ հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է:

Ինչ վերաբերվում է «Սերմերի մասին» ՀՀ օրենքի խախտման հետ կապված բարձրացված հարցին․ Համաձայն ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 18-ի թիվ 1479-Ն որոշմամբ հաստատված «Սերմերի հավաստագրման կարգ»-ի 4-րդ մասի 6-րդ կետի՝ Օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկում չգրանցված սորտերի սերմերը չեն կարող հավաստագրվել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ կառավարությունը թույլատրում է ՀՀ տարածքում շուկայահանել (իրացնել) նշված ցանկում չգրանցված սորտի սերմեր: Ծրագրի շրջանակներում սորտերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվել է ՀՀ կառավարության 2010թ. հուլիսի 29-ի 971-Ն և 2011թ. օգոստոսի 4-ի թիվ 1062-Ն որոշումներով:

Դատարանի կողմից Ռ․ Պողոսյանի դրամական և գույքային միջոցների վրա դրված արգելանքի վերաբերյալ վերջինս միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դրամական միջոցների վրա դրված կալանքը վերացնելու խնդրանքով, որին «Սերմերի գործակալություն»ՊՈԱԿ-ը չի առարկել։ Ներկայումս Ռ․ Պողոսյանի դրամական միջոցների վրայից արգելանքը հանված է։

Հարկ է նշել, որ 2010 թվականին ՀՀ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքից ծրագրում ընդգրկված 1 շահառուի տրամադրվել է ՌԴ-ից ներկրված 4,5 տոննա էլիտային վերարտադրության նույն սորտի սերմացու, որի միջին բերքը 2011թ. կազմել է 60-65 ցենտներ 1 հեկտարից, վերջինս 9 տոննա սերմացուի հետ վերադարձը ապահովել է ամբողջությամբ, ինչպես նաև նրանից ծրագրի շրջանակներում կատարվել է առաջին վերարտադրության սերմացուի գնում։

2014 թվականի բերքահավաքի ժամանակ «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները եղել են Նոր Կյանք համայնքում և հանդիպել հողօգտագործողների հետ, որոնք հայտնել են, որ վերջին 2-3 տարիներին համայնքում հիմնականում օգտագործվում են 2010 թվականին ծրագրում ընդգրկված շահառուի ստացված սերմացուի վերարտադրության արդյունքում արտադրված սերմերը, որոնք ապահովում են միջինը 55-60 ց/հա բերքատվություն։

Համաձայն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի և Ծրագրի շահառուների միջև կնքված փոխառության պայմանագրերի` նախատեսված քանակի և որակի սերմացուի հետ վերադարձը չապահովելու դեպքում շահառուները պարտավոր են ստացած աշնանացան ցորենի յուրաքանչյուր կիլոգրամ էլիտային վերարտադրության սերմացուի դիմաց հետ վերադարձնել 700 դրամ:

Պայմանագրերում անհաղթահարելի ուժի ազդեցություն (ֆորս-մաժոր) նախատեսված չէ: Սակայն, հաշվի առնելով 2011թ աշնան և 2012 թվականի գարնան բնակլիմայական անբարենպաստ պայմանները, սերմացուների հետ վերադարձը չապահոված շահառուների պարտավորությունները Հայաստանի Հանրապերության կառավարության կողմից մասնակիորեն զիջվել են և 700 դրամի փոխարեն վերջիններիս ստացած յուրաքանչյուր կիլոգրամ սերմացուի դիմաց հնարավորություն է ընձեռնվել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի նպատակային հաշվին վճարել 420 դրամ։ Նեկայումս նախապատրաստվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել համապատասխան որոշման նախագիծ, համաձայն որի շահառուների կողմից 2011 թվականին ստացած յուրաքանչյուր կիլոգրամ էլիտային սերմացուի դիմաց կվճարվի 200 դրամ, 4 տարվա ընթացքում՝ տարեկան մինչև հոկտեմբերի 1-ը վճարելով գումարի 25%-ը»:

Նախորդող հրապարակում`
Էլիտար սերմացուից տուժած ֆերմերների բողոքը դեռ շարունակվում է



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:25
Reuters. Թրամփը 24 ժամվա ընթացքում կստորագրի միայն երկու սեռերի ճանաչման հրամանը
Հանրապետական ​​Դոնալդ Թրամփը մտադիր է առաջիկա 24 ժամվա ընթացքում հրամանագիր ստորագրել երկրի իշխանությունների՝ ընդամենը երկու սեռ ճանաչելու...
Աղբյուր` Panorama.am
21:12
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ` բավարար ձայներ չհավաքելու պատճառով
Ռաֆայել Երիցյանը չընտրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, բավարար ձայներ չհավաքելու պատճառով: Երիցյանն այս պահին ԱԱԾ-ում զբաղեցնում է...
Աղբյուր` Panorama.am
21:00
Մակունցը մասնակցում է հանրապետական Դոալդ Թրամփի երդմնակալության արարողությանը
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը ևս մասնակցում է ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությանը։ Վաշինգտոնում ընթանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ...
Աղբյուր` Panorama.am
20:46
ԵՄ պատվիրակության ներկայացուցչները տեղեկացվել են Գորիսի շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին
Հայաստանում ԵՄ առաքելությունը Գորիսում հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական Միության դեսպան Վասիլիս Մարագոսին: ԵՄ պատվիրակությունը մանրամասն...
Աղբյուր` Panorama.am
20:30
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
Վերջին օրերին թուրքական մամուլի հիմնական դիտարկման և քննարկման առարկան ԱՄՆ նորընտիր նախագահի օրոք թուրք-ամերիկյան հարաբերությունների ձևավորումն...
Աղբյուր` Panorama.am
20:16
Մենք կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին երաշխավորել թափանցիկ ընթացակարգ․ միջազգային արձագանքը՝ Բաքվի դատավարությունների մասին
ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների...
Աղբյուր` Panorama.am
20:02
Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է ուկրաինական հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության մասին։ «Մենք...
Աղբյուր` Panorama.am
19:48
Ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Հունվարի 20-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։...
Աղբյուր` Panorama.am
19:35
Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը
Ապրիլի 14-ից 20-ը Երևանում կկայանա Երևանի քաղաքապետի գավաթ բռնցքամարտի մեծահասակների մրցաշարը, որն ընդգրկված է նաև EUBC օրացույցային պլանում:...
Աղբյուր` Panorama.am
19:23
Դոնալդ Թամփի երդմնակալության արարողությունն է
Վաշինգտոնում այս պային ընթանում է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողություը։  Թրամփը երդվում է որպես ԱՄՆ նախագահ։ ...
Աղբյուր` Panorama.am
19:11
«Գրեթե 100 հրամանագիր». Ինչ է ծրագրում անել Թրամփը Սպիտակ տուն վերադառնալու օրը
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես...
Աղբյուր` Panorama.am
18:59
Իրանի ԱԳՆ. Գազայում հրադադարը նշանակում է Պաղեստինը ոչնչացնելու ծրագրի ավարտը
Գազայի հատվածում հրադադարը նշանակում է, որ Պաղեստինը ոչնչացնելու ծրագիրը դադարեցվել է։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորման օրենքի նախագիծը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է կրիպտոակտիվների ոլորտի կարգավորմանն ուղղված օրենքի...
Աղբյուր` Panorama.am
18:33
«Վանաձոր» ՔԿՀ-ում ներնետված 7 բջջային հեռախոսները հայտնաբերվել են կալանավորված անձի խցում
Հունվարի 18-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկում ծառայությունն իրականացնող...
Աղբյուր` Panorama.am
18:20
Իրազեկում՝ կառուցապատման թույլտվությունների թվայնացման ժամկետների վերաբերյալ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստանի ողջ տարածքում էլեկտրոնային եղանակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացով պայմանավորված՝...
Աղբյուր` Panorama.am
18:08
ԵԽ-ն կքննարկի Վրաստանի հարցը
Եվրախորհրդարանը (ԵԽ) հունվարի 21-ին կքննարկի Վրաստանի հարցը։ ԵԽ-ի օրակարգում կլինեն «Քաղաքական զարգացումները և շարունակվող...
Աղբյուր` Panorama.am
18:00
Նախորդ շաբաթվա ընթացքում արտակարգ դեպքերից տուժել է 94, զոհվել՝ 10 մարդ. ՆԳՆ փրկարար ծառայությունից
Հունվարի 13-19-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: ՆԳՆ փրկարար ծառայությունից...
Աղբյուր` Panorama.am
17:56
Լիբանանի նորընտիր նախագահը շնորհակալություն է հայտնել Արամ Առաջինին և հայ համայնքին
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 18 միաբան հայրերի հետ այցելել է նախագահական նստավայր՝  Լիբանանի հայ առաքելական  համայնքի...
Աղբյուր` Panorama.am
17:43
Ռուսաստանի ԱԳ-ն մանրամասներ է հայտնել Լավրով-Միրզոյան բանակցությունների մասին
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ռուսաստանի ԱԳ նախարարների՝ վաղը կայանալիք բանակցությունների մասին։...
Աղբյուր` Panorama.am
17:30
Սա դիտավորյա՞լ մոլորեցում է. Ընդդիմադիր պատգամավորը՝ ԿԳՄՍ փոխնախարարին
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու կարևորությունը պայմանավորված է...
Աղբյուր` Panorama.am
17:26
Խոշոր հրդեհ Ձորաստան գյուղում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 19-ին, ժամը 19:00-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ձորաստան գյուղում այրվում է խոտածածկ...
Աղբյուր` Panorama.am
17:17
Իջևանի ու Սևքարի անտառտնտեսությունների անտառներում այնքան հատումներ են եղել, որ անտառները զբոսայգի են դարձել. Ոսկան Սարգսյան
Սևքարի և Իջևանի անտառտնտեսությունների տնօրենները ե՞րբ են կալանավորվելու։ Հարց է հնչեցնում տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու հիշեցնում օրեր...
Աղբյուր` Panorama.am
17:13
Դուք 7 քաղաքացիական և վարչական գործերով պատասխանող կողմ եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ի ԲԴԽ թեկնածուին
«Դուք հավակնում եք ապաքաղաքական, խիստ անկողմնակալություն և անաչառություն ակնկալող պաշտոնի, սակայն ֆեյսբուքյան էջում առատորեն ներկա...
Աղբյուր` Panorama.am
16:41
Միրզոյանն ու Լավրովը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Մոսկվայում։
Աղբյուր` Panorama.am
16:17
Օդի ջերմաստիճանը 21-22-ի գիշերային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով
Երևանում 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարզերում հունվարի 20-ի ցերեկը, 21-25-ին սպասվում է առանց...
Աղբյուր` Panorama.am
16:14
Ազատ գյուղի կացարանում հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն. Նորիկյան
Ազատ գյուղի կացարանում  հրդեհի գործի խորհրդավորությունն այն է, որ չկա մի անձ, որի տված ցուցմունքների մեջ հակասություններ չլինեն։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Դու մի ասա՝ էդ ...պուտանկեքը, հեսա պարզում եմ՝ ովքեր են. Խամոյանն ընթերցեց Ալեքսանդր Սիրունյանի գրառումը
«Ես ներողություն եմ խնդրում,մենք Ալեքսանդր Սիրունյանի՞ն ենք լսում, դուք Ալեքսանդր Սիրունյա՞նն եք»,-ԱԺ-ում Սիրունյանին դիմեց...
Աղբյուր` Panorama.am
16:00
Ինչպիսի՞ կլիմայական շեղումներ են դիտվել Հայաստանում 2024 թվականի ընթացքում
2024 թվականին տարեկան միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 7․2 °C, որը նորմայից բարձր էր 1․7°C-ով։ Այն յոթերորդ տաք տարին էր, սկսած...
Աղբյուր` Panorama.am
15:45
Սույն անձը սոցցանցերում հայտնի է իր ամենավերջին փողոցային ձևակերպումներով, սա ՔՊ-ի լավագույն թեկնածուն է. Խամոյանը՝ Սիրունյանի մասին
Ազգային ժողովում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրված...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}