«Ուզբեկստանի իսլամական շարժումը» միացել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը»
«Ուզբեկստանի իսլամական շարժում» խմբավորման ղեկավար Ուսմոն Գոզին հայտարարել է «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» միանալու մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Ուզբեսկտանի իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին:
«Մենք օպերատիվ տեսա և ձայնային տեղեկություն ունենք այն մասին, որ ՈւԻՇ-ն աջակցում և մասնակցում է ԻԼԻՊ-ի հետ համատեղ ռազմական գործողություններին»,-պարզաբանել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, տվյալներ կան, որ ՈՒԻՇ-ը Պակիստանի և Աֆղանստանի սահմանային շրջանում ակտիվացրել է գրոհայինների հավաքագրումներն ու մարզումները, ինչի կապակցությամբ Ուզբեկստանի հատուկ ծառայությունները ուժեղացրել են հակաահաբեկչական միջոցառումները:
Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, որ Սիրիայում սեպտեմբերի վերջին միջազգային կոալիցիայի օդային հարվածների հետևանքով զոհվել էր Ուզբեսկտանի 17 քաղաքացի, ովքեր կռվում էին իսլամիստների շարքերում:
«Ուզբեկստանի իսլամական շարժումը» ձևավորվել է 1996 թվականին Ուզբեկստանում արգելված կուսակցությունների ակտիվիստների կողմից, ովքեր փախչել էին Աֆղանստան: Կազմակերպությունը կապված է «Թալիբան» և «Ալ-Կաիդա» շարժումների հետ: Այն ահաբեկչական են ճանաչել Ռուսաստանը, Կենտրոնական Ասիայի երկրները, ինչպես նաև ԱՄՆ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում