Ահմեդ Դավութօղլու. Թուրքիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Սիրիայում
Թուրքիան պատրաստ է իր զորքերը տեղակայել Սիրիայում, «եթե մյուսները (միջազգային կոալիցիայի անդամ-երկրները. panorama.am) իրենց մասնաբաժինը կատարեն»,- CNN-ի եթերում հայտարարել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, եթե պարզ լինի, որ «Իրաքի և Լևանտի իսլամական պետությունից» հետո մեր սահմանները պաշտպանված կլինեն: Մենք չենք ցանկանում, որ վարչակարգը (Սիրիայի գործող իշխանությունները. panorama.am) այլևս մարդկանց դեպի մեր սահմանները հրի: Մենք չենք ցականում, որ այլ ահաբեկչական կազմակերպություններ ակտիվ լինեն այնտեղ: Մենք սահմանից այն կողմ հումանիտար քաղաքականություն ենք ուզում, ռազմավարություն, անվտանգություն: Եթե ինչ-որ բան սպառնա մեր ազգային անվտանգությանը, մենք գործի կդնենք բոլոր միջոցները»,-ասել է Թուրքիայի նորանշանակ վարչապետը:
Ըստ Դավութօղլուի` Սիրիայում ԱՄՆ-ի օդային հարվածները անհրաժեշտ են, սակայն բավարար չեն հաղթելու համար, այդ իսկ պատճառով միջազգային կոալիցիայի գործողությունները պետք է համապարփակ լինեն:
«Եթե ԻԼԻՊ-ը գնա, մեկ այլ ծայրահեղական կազմակերպություն կարող է գալ: Մեր մոտեցումները պետք է համապարփակ լինեն, ընդգրկուն, ռազմավարական և համակցված: Մենք ցանկանում ենք ունենալ անթռիչք օդային գոտի, ապահով երկինք մեր սահմաններում: Այլապես, այդ բեռը կշարունակի մնալ Թուրքիայի և հարևան երկրների ուսերին»,-հարցազրույցի ժամանակ նշել է Դավութօղլուն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում