Բողոքի ցույց՝ Իրանում Թուրքիայի դեսպանության առջև
Իրանական «Շարղ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանում Թուրքիայի դեսպանության առջև բողոքի ցույց է կազմակերպվել, որի ընթացքում ցուցարարները քննադատել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Սիրիայի հարցում վարած քաղաքականությունը:
Հիշեցնենք, որ արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ «Իսլամական պետության» գրոհայինները, ներխուժելով Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Քոբանի քաղաք, տեղի շենքերից մեկին ամրացրել են իրենց դրոշը:
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների առաջխաղացումը կանխելու համար միայն օդային հարվածները բավարար չեն, անհրաժեշտ է ցամաքային հարձակում ևս իրականացնել:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է Քոբանիի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրել:
Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում, անդրադառնալով Թուրքիայի խորհրդարանի՝ Սիրիայի և Իրաքի վրա ռազմական հարձակում գործելու թույլտվություն տալու որոշմանը, քննադատել է տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի հարցում որոշ երկրների ընտրած մեթոդները և հավելել. «Տարածաշրջանի երկրները պետք է ներկայիս զարգացումների հանդեպ պատասխանատու քայլեր կատարեն և չնպաստեն տարածաշրջանում իրավիճակի վատթարացմանը»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում