Հոկտեմբերի 7-ը գրադարանավարի օրն է
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի` հոկտեմբերի 7-ին նշվում է «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի և մեծարման դրսևորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:
Նշենք, որ ավանդույթի համաձայն այս տարի էլ հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը. մշակույթի նախարարությունը «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ` անցկացրել է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը:
Գրադարանագիտությունը գիտական առարկա է, այն գրադարանների պատմության և գրադարանային գործի մասին գիտություն է: Այն կապված է մատենագիտության, գրքագիտության, փաստաթղթագիտության, սոցիոլոգիայի, մանկավարժության, մշակութաբանության, հոգեբանության, ինֆորմատիկայի, ինչպես նաև` թանգարանային և արխիվային գործի հետ: