New Eastern Outlook. ԻԼԻՊ-ի սպառնալիքը հասել է Կովկաս
Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է, որ կալանավորել է 26 քաղաքացու, ովքեր Սիրիայում և Իրաքում ակտիվ մասնակցություն են ունեցել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողություններին: Նրանց դեմ մեղադրանք է առաջադրվել ապօրինի զինված խմբավորում ստեղծելու և դրա գործողություններին մասնակցելու, զենք ու զինամթերք մատակարարելու համար: Այս մասին հայտնում է New Eastern Outlook կայքը:
Նախարարության հանրային կապերի վարչության պետ Արիֆ Բաբաևի խոսքով, պարզվել է, որ Ադրբեջանի որոշ քաղաքացիներ մի քանի տարի առաջ արդեն պատրաստվում էին մասնակցել Մերձավոր Արևելքի պատերազմին: Նախ նրանք մեկնել են Պակիստան, իսկ մարզումներից հետո ուղարկվել թեժ կետեր` Իրաք և Սիրիա:
Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ կրոնական ծայրահեղականները, ովքեր ԻԼԻՊ-ի շարքերում մասնակցել են պատերազմին, կարող են ջիհադը շարունակել Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, քանի որ խմբավորման շարքերում կռվում են ոչ միայն ադրբեջանցիներ, այլև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ներկայացուցիչներ, ղազախներ, ղըրղըզներ, տաջիկներ և թաթարներ:
«Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրները պետք է լրջորեն քննարկեն ԻԼԻՊ-ից եկող սպառնալիքները: Նրանց շարքերում մոտ 30.000 մարդ է կռվում 80 երկրից: Սա լուրջ վտանգ է: Այս սպառնալիքը պետք է անպայման կանգնեցրել: Լարվածությունը թեժանում է: Դա «Արաբական գարնան» հետևանքն է: Եթե գործընթացը չկանգնեցվի, այն կշարունակվի»,-ասել է Մոսկվայի «Կարնեգի» ինստիտուտի փորձագետ Ալեքսեյ Մալաշենկոն:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում