ԴԱՆ միության նախագահ. Դեղերի դրոշմապիտակավորումը հաստատվել է առանց մասնավոր հատվածի հետ քննարկման
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում դեղերի պարտադիր դրոշմապիտակավորումը հաստատվել է առանց մասնավոր հատվածի հետ քննարկման, իսկ փոփոխությունները սովորաբար քննարկվում են նաև մասնավոր հատվածի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Դեղարտադրողների և ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:
Անդրադառնալով դեղերի շուկայի վրա դրոշմապիտակավորման ազդեցութանը՝ նա նշեց, որ օրենքի փոփոխությունները խնդիրներ են առաջացնելու՝ մատակարարը չի կարողանալու ժամանակին հասցնել դեղամիջոցը սպառողին, նաև խնդիրներ կառաջանան նաև դեղերի արտահանման հարցում:
«Դեղերի փաթեթավորումները շատ տարբեր են և անհրաժեշտ է դրոշմապիտակավորումը ձեռքով իրականացնել, ինչն էլ բերում է մեծ ծախսերի և կազդի դեղերի գնի վրա»,-ավելացրեց Զաքարյանն՝ ընդգծելով, որ դեղերի դրոշմապիտակավորման այսպիսի համակարգ աշխարհի ոչ մի երկրում ընդունված չէ: