«Առաջնորդները հանրահավաքի միանշանակ կմասնակցեն». Ստեփան Մարգարյան
«Նիստում քննարկվել է եռյակի հանրահավաքին առաջնորդների մասնակցության հարցը: Նրանք միանշանակ մասնակցելու են»,- եռյակի հերթական նիստի ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը` ավելացնելով, որ հիմա քննարկում է ոչ միայն այն հարցը, թե որ պահին են միանալու հանրահավաքին առաջնորդները, այլև այն հարցը, թե ո՞ր հանրահավաքին են մասնակցելու առաջնորդները, քանի որ պատգամավորը չի բացառել, որ հոկտեմբերի 10-ից հետո այլ հանրահավաքներ ևս լինելու են:
Ս.Մարգարյանը տեղեկացրել է նաև, որ քաղաքական օրակարգին վերաբերող մի շարք հարցեր վերջնական իրենց պատասխանը կստանան հոկտեմբերի 9-ի եռյակի հերթական նիստի ժամանակ, որը կնախորդի ԲՀԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» համատեղ հանրահավաքին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները