Բախչագուլյանի պաշտոնանկությունը երկու պատճառ ունի. «Ժողովուրդ»
Երեկ իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանը: Նրան փոխարինեց ՀՀ սփյուռքի փոխնախարար Արմեն Հայրապետյանը (Սամսունգի Արմեն):
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Բախչագուլյանի պաշտոնանկությունը երկու պատճառ ունի. նախ` վերջերս ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վատ աշխատելու համար Բախչագուլյանին երկու անգամ բանավոր նկատողություն էր արել, քանի որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ՀՀ վարչապետի մոտ մշտապես դժգոհել է նրա վատ աշխատաոճից:
Սակայն գյուղնախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը հերքել է այս տեղեկությունը:
Եվ երկրորդ` պատճառն այն է, որ ՍԱՊԾ նախկին պետը բոլոր տնտեսվարողներին պարտադրել է դե ֆակտո իրեն պատկանող «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիայում փորձաքննություն անցկացնել: Եղել են դեպքեր, երբ այս լաբորատորիայով փորձաքննություն անցած արտադրանքն արտահանվել է ՌԴ, որտեղ խնդիրներ են առաջացել:
«Հրապարակ»-ը ևս անդրադարձել է Աբրամ Բախչագուլյանի պաշտոնանկությանն ու հղում անելով իր աղբյուրներին՝ գրել է, որ վերջինիս ազատումը կապված է արտահանման ընթացքում առաջացած սերտիֆիկատների խայտառակ վիճակի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան