ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու Իրանի ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր
«ՀՀ ԶՈւ ԳՇ պետն ու Իրանի ռազմական կցորդը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր»,-այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն արարողակարգային հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին և հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը գնդապետ Հոսեյն Վահիդի Շեյխին հաջողություն է մաղթել Հայաստանում իր հետագա ծառայությունն իրականցնելու ընթացքում: