Համացանց 10:40 08/10/2014

«Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ կառավարության նիստի օրակարգում

Կառավարությունն առաջիկա նիստում հավանության է արժանացնելու «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին, որն այնուհետև ուղարկվելու է Ազգային ժողով հաստատման: Այն ներկայացնելու է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: 

Ըստ այդ նախագծի, ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք:

Նախագծում նշված է.

«Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. Ս.թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունված` «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-128-Ն օրենքի 10-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն, օրենքի 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում մինչև 2014 թվականի հոկտեմբերի 1-ը ձեռք բերված և 2014 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք: Խնդիրը կայանում է նրանում, որ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում, պարզվել է, որ շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են վերոնշյալ անցումային ժամանակահատվածում հաշվառել իրենց ապրանքային մնացորդները և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմիններին, ինչը պայմանավորված է տնտեսավարող սուբյեկտների մոտ առկա ապրանքային մնացորդների ծավալներով, ինչպես նաև ապրանքային մնացորդների ձևանմուշի լրացման հմտությունների պակասով:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար հարկային բեռի իջեցմանը և զուգահեռաբար` տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը: Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի կարգավորման նպատակը առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել երկար ժամկետների սահմանումն է:
...
Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար իրենց ապրանքային մնացորդների մասով հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու առավել հարմար պայմաններ ստեղծել»:

Հիշեցնենք, որ օրենքը ուժի էր մտնելու հոկտեմբերի 1-ից, սակայն ՓՄՁ ներկայացուցիչները բողոքի ալիք բարձրացրեցին: Նրանք բողոքի ակցիաներ էին կազմակեպում կառավարության շենքի առջև, երկու անգամ հանդիպել են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: ՓՄՁ շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում շրջանառության հարկ վճարողների շրջանում պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք հիմնականում պայմանավորված են մինչև պարտադիր փաստաթղթավորման պահանջի գործողությունը ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Տնտեսվարողների մտահոգությունները կառավարության կողմից ուսումնասիրվել են: Վարչապետը ֆիանանսների նախարարին հանձնարարականներ էր տվել, այդ թվում՝ գույքագրման պահանջը սույն թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակից կերկարաձգվի մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:12
Վաղը, նույնիսկ այս գիշեր այդ մարդը կարող է անհասկանալի վախի ազդեցության տակ ձեզ էլ մի SMS ուղարկի. Արմենուհի Կյուրեղյանը՝ ՔՊ-ականներին
«Նախկին պաշտոնակատարին ընտրեցիք նույն դրական ներկայացմամբ, որի գործունեության  վերաբերյալ ոչ մի թթու խոսք ոչ մի անգամ չեք հնչեցրել,...
Աղբյուր` Panorama.am
15:08
Ամենաբարձր մակարդակում լարվածություն չկա. Լևոն Քոչարյանը՝ երկրորդ և երրորդ նախագահների աջակիցների միջև լարվածության մասին
«Ճիշտ չեմ համարում ներընդդիմադիր դաշտում բարձրացնել ինչ-որ թեմաներ, որոնք մեծ հաշվով այսօր բան չեն տալու ոչ մեկին»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
14:55
Լևոն Քոչարյան. Արցախի կորուստը, ռազմաքաղաքական ղեկավարության գերությունը նաև հարվածում է ՌԴ հեղինակությանը
«Մեր միակ գործիքը որպես պետություն, իշխանությունները և բոլորս բոլոր հնարավոր տեղերում պետք է բարձրաձայենք այն խայտառակության մասին, որը...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՔԿ. Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ...
Աղբյուր` Panorama.am
14:24
Անցած տարի մահացած ձեռնարկատեր Գուսովի ընտանիքը «Ջերմուկ-Գրուպ»-ից պահանջում է 1. 5 մրդ ռուբլի փոխհատուցում
Անցած տարի փետրվարի 13-ին «Ջերմուկ» հանքային ջուր խմելուց հետո մահացած ձեռնարկատեր, բարեգործ Օլեգ Գուսովի ընտանիքը հայաստանյան...
Աղբյուր` Panorama.am
14:01
Շատ կուզենայի, որ ԼՂ մեր գործընկերները լսեին մեզ ու գնային Սոֆիա բանակցելու, ոչ թե լսեին Հայաստանի ընդդիմադիրներին. ՔՊ-ական
«Մեր խմբակցությունից եղել է արձագանք Բաքվի դատավարությանը Ռուստամ Բաքոյանի կողմից»,-  լրագրողների հետ ճեպազրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:47
Ստեղծվում է բողոքներ ներկայացնելու միասնական հարթակ. ի՞նչ կշահի սպառողը
Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում նախատեսվում են արմատական փոփոխություններ։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կդառնա նաև...
Աղբյուր` Panorama.am
13:19
Վրաստանի վարչապետը պատրաստակամություն է հայտնել վերականգնել հարաբերությունները ԱՄՆ-ի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է երկրի պատրաստակամությունը ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո վերականգնելու...
Աղբյուր` Panorama.am
13:01
Կիրանցի կամուրջը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. Ղալումյան
«Դա մեր հայրենիքը չէ, եթե ձեր հայրենիքին է, գնացեք, պահեք»
Աղբյուր` Panorama.am
12:56
Անձը կարող է միջազգային ստանդարտներին համապատասխան արտահայտել մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել. Վլադիմիր Վարդանյանը՝ Սիրունյանի հայհոյանքների մասին
«Դուք գիտեք, որ ես խոսքի ազատության կողմնակից եմ և եթե որևիցե մեկի մոտ հարցեր է առաջացել, թե ինչու այս կամ այն անձի հայտարարությունները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. Վարուժան Գեղամյան
«19-րդ դարում, օրինակ, օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի հրամանով արգելված էր «Հայաստան» բառի արտասանումը։Սուլթանը հոգին փառավորվում է այս ամենի նորօրյա դրսևորումները տեսնելով»
Աղբյուր` Panorama.am
12:30
Թուրքական ԶԼՄ-ները նոր մանրամասներ են հայտնում երեկ Թուրքիային հանձնած հանցագործների մասին
Թուրքական ԶԼՄ-ները շարունակում են նոր մանրամասներ հայտնել երեկ Թուրքիայի իրավապահ մարմիններին արտահանձնած հանցավոր խմբավորման անդամների մասին։...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ուզում եմ ասել, թե ինչ է նշանակում «Առողջապահություն». Առողջապահության հանձնաժողովի նախագահի թեկնածու Արսեն Թորոսյան
«Սկզբում որոշել էի ելույթ գրել, որ կարդամ 20 րոպեի ընթացքում, հետո մտածեցի, որ ձանձրալի կլինի դասախոսության ոգով ելույթը, և որոշեցի մի...
Աղբյուր` Panorama.am
12:22
Ալեքսանդր Սիրունյանը չպատասխանեց՝ զղջո՞ւմ է ֆեյսբուքում հնչեցրած իր hայhnյանքների համար
«Այս պահին մեկնաբանություններ չունեմ, թողեք անցնեմ: Ավարտենք, հետո զրուցենք»,- ԱԺ-ում լրագրողներին ասաց ԲԴԽ անդամի թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
12:09
Հոկտեմբերից անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվել է ջրատարում
Դեռևս 2024 թ. հոկտեմբերի 26-ին հաղորդվել էր 73-ամյա Գրետա Զաքարյանի՝ գերեզմանատուն գնալու և անհայտ կորելու մասին։ ՆԳՆ ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
12:05
Bitcoin-ի արժեքը գերազանցել է պատմական առավելագույն մակարդակը
Bitcoin-ի գինը թարմացրել է իր պատմական ռեկորդը։ «Գազետա ռու»-ն գրում է, որ CoinMarketCap-ի տվյալների համաձայն՝ հասնելով $109,1 հազար...
Աղբյուր` Panorama.am
11:47
Դուք մնացել եք հայդուկ. ՔՊ-ականը՝ ընդդիմությանը
«Դրակուլան ձեր համեմատ խարիզմատիկ կերպար էր»
Աղբյուր` Panorama.am
11:40
Ջրային պարեկներն 241 կգ սիգ են հայտնաբերել
Ծովագյուղ-Ճամբարակ ճանապարհի 14-րդ կմ-ին հունվարի 15-ին, ժամը 23.20-ին, Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են...
Աղբյուր` Panorama.am
11:27
Հայաստանցի դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով
Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700...
Աղբյուր` Panorama.am
11:12
Երբ հանձնեցիք Քելբաջարն ու Լաչինը, Ալիևը հայտարարեց՝ նախորդ բանակցային տրամաբանության մեջ դրանք հավերժ մնալու էին հայկական. Հայկ Մամիջանյան
«Ձեզ մոտ ամեն ինչ ստացվում է, բայց բացի ձեզանից որևէ մեկի վրա բարդել Արցախի հանձնումը, անհնար է ստացվի։ Փողոցում հարցնենք՝ ով է հանձնել...
Աղբյուր` Panorama.am
11:03
Դուք առաջադրում եք մի մարդու, որը հասարակական ներազգային ատելության ահավոր մի օրինակ է. Գեղամ Մանուկյանը՝ Սիրունյանի մասին
«Մինչև հարցի քվեարկությունն ես առնվազը ՔՊ խմբակցության պատգամավորներին կոչ կանեմ ծանոթանալ բարեվարքության այն եզրակացությանը, որը տվել է...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազը ազատման դիմում է գրել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսներիկ դեմ հարուցված քրեական գործով  որպես հանրային մեղադրող հանդես եկոց Պետրոս Պետրոսյանն...
Աղբյուր` Panorama.am
10:45
Աննա Մկրտչյանը Հայաստանի և Արցախի միասնական քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության պատին
«Այս մետաղի ջարդոնից, կեղծիքից ջնջել են ոչ միայն Ակնան, այլև  մեր հայրենիքի ուղիղ կեսը։ Հիմա էլ եկել հայրենավաճառության գլխին նստել...
Աղբյուր` Panorama.am
10:37
Մեզանից յուրաքանչյուրը կարող է դառնալ բարերար
2024թ. օգոստոսի 26-ից գործարկվել է Barerar.am կայքը և հավելվածը, որը հնարավորություն է տալիս առանց որևէ միջնորդի կամ միջնորդության, ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
10:36
Ամեն օրս օրհնություն է ու շնորհ. Անի Քոչար
Լրագրող, բլոգեր, մոդել Անի Քոչարն այսօր նշում է ծնդյան տարեդարձը։ Ինսթագրամի իր էջում նա լուսանկարներ  է հրապարակել ու գրել. «մեն...
Աղբյուր` Panorama.am
10:31
ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
Ազգային ժողովի հերթական նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով՝ երգչախմբի կատարմամբ։ Օրհներգը հնչեց փոփոխված տարբերակով։ Այնուհետև ԱԺ նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռուսաստանցիները սկսել են Վրաստանում ավելի շատ անշարժ գույք գնել
2024 թվականին արտասահմանում անշարժ գույք ձեռք բերելու ռուսաստանցիների պահանջարկը նախորդ տարվա համեմատ նվազել է 6%-ով, իսկ Թայլանդը դարձել է...
Աղբյուր` Panorama.am
09:56
Սուրեն Սարգսյան. Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է
«Թրամփի այսօրվա երդմնակալության ելույթը նախանշելու է իր ներքին և արտաքին քաղաքական անելիքներն ու մոտեցումները»
Աղբյուր` Panorama.am
09:50
Սա խելագարություն չէ, այլ նույնիսկ` ավելին. Հրատապ գրություններ եմ ուղարկել իմ միջազգային գործընկերներին. Թ. Թովմասյան
ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրատապ գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի
10:40 20/01/2025

ԱԺ նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ պատգամավոր Մհեր Սահակյանի

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}