Արմեն Գևորգյանը՝ ԱԱԽ քարտուղար. նրան կփոխարինի Դավիթ Լոքյանը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ում կարդում ենք. «Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել և չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվում՝ ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմն է, իսկ տղան՝ Սերգեյը՝ վարչապետի խորհրդականը: Թեև խոսվում է, որ Արմեն Գևորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, և անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը թափուր է մնացել Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո: Կառավարությունում այլ սպասվող փոփոխությունների մասին էլ են խոսում, մասնավորապես` աշխատանքի և սոցիալական ապահովության ու առողջապահության նախարարությունների միավորման, սակայն ասում են, որ դա կլինի ավելի ուշ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան