Իրանը Լիբանանի բանակին ռազմական տեխնիկա կնվիրի
«Իրանը Լիբանանի բանակին ռազմական տեխնիկա կնվիրի»,-այդ մասին իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Լիբանանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթհալին:
Դեսպան Ֆաթհալին Լիբանանի Դեմոկրատական կուսակցության նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրել է, որ Իրանը Լիբանանի համար ռազմական նվեր է պատրաստել, որը ներկայում գտնվում պահեստներում:
Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում համապատասխան օրինական գործընթացներ իրականացվելուց հետո ռազմական տեխնիկան (զենք և զինամթերք) որքան հնարավոր է շուտ կտրամադրվի Լիբանանի բանակին, որն էլ նշված սպառազինությունը կօգտագործի ահաբեկիչների դեմ պայքարում:
Լիբանանում Իրանի դեսպանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 17-ին պաշտոնական այցով Իրան կայցելի Լիբանանի պաշտպանության նախարարը: