42 ոստիկան հեռացվել է աշխատանքից. «Ժամանակ»
Երեկ ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից «Ժամանակ»-ը տեղեկացել է, որ համակարգում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով՝ ոստիկանության 145 ծառայող ենթարկվել է կարգապահական տույժերի: Նրանցից 42-ին հայտարարվել է նկատողություն, 44-ին՝ խիստ նկատողություն, 15-ը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, 2-ի կոչումն իջեցվել է մեկ աստիճանով, 42 ոստիկան էլ ազատվել են ոստիկանությունում ծառայությունից:
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան