Առողջապահության նախարարության աշխատակիցը դիմել է դատարան

Առողջապահության նախարարության աշխատակազմի Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Այրում-Ջիլիզայի սանիտարական- կարանտինային կետի արդեն նախկին պետ Մարտին Մկրտչյանը դիմել է դատարան՝ իրեն նյութական պատասխանատվության ենթարկելու մասին՝ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի այս տարվա մարտի 3-ի հրամանն անվավեր ճանաչելու պահանջով:

«Ես ամեն դեպքում հավատում եմ մեր դատական համակարգին: Ինքս օրինապաշտ մարդ եմ, երբևէ չեմ խուսափի պատասխանատվությունից, եթե մեղավոր լինեմ: Պարզապես պետք է ապացուցել, որ ես մեղավոր եմ, ոչ թե առանց հիմքի, առանց օրենքը կիրառելու հրաման արձակեն: Սա է ինձ վրդովվեցնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Մկրտչյանը:

Նա պատմեց, որ 2013 թ. Այրում-Ջիլիզայի սանիտարական-կարանտինային կետի պետն էր: Այդ ժամանակ Վրաստանում կարմրուկի բռնկումներ կային: Մեղրիի սանիտարական-կարանտինային կետից Այրում էին տեղափոխել ոչ կոնտակտային հեռավորության վրա ջերմությունը չափող սարք: Բավականին երկար ժամանակ օգտագործել են: Նույն տարվա սեպտեմբերի սկզբին Իրանում խոլերայի դեպքեր էին գրանցվել:

«Վերևից ասացին, որ այդ սարքը նորից հետ ուղարկենք: Երեկոյան ես ծառայողական մեքենայով այդ սարքը տեղափոխեցի: Վարորդ ունեի, սակայն նա հեռու էր բնակվում, դժվար էր երեկոյան ժամերին հասնել Այրում: Ես ունեմ վարորդական իրավունք:
Գիշերով տարել հանձնել եմ մեր կենտրոնին: Վերադառնալիս Նոյեմբերյանի վտանգավոր հատվածում տեղի ունեցավ դժբախտ դեպք: Վազանց կատարող դիմացի մեքենայից փախցրել եմ մեքենաս ու բախվել եմ ժայռին: Կորցրել եմ գիտակցությունս: Ուղեղի ցնցումով և կողերի կոտրվածքով տեղափոխվել եմ հիվանդանոց: Հաջորդ օրը զանգահարեցին կենտրոնից, ասացին, որ որևէ խնդիր չկա, քո առողջության մասին մտածիր: Նոյեմբերյանի քրեական բաժնում գործ էր հարուցվել: Քանի որ հանցակազմ չկար, քրեական գործը մերժելու մասին որոշում էր կայացվել: Որոշման մեջ մի քանի հետաքրքիր կետ կար: Առողջապահության նախարարություն հարցում էին արել: Պատասխանել էին, որ Մարտին Մկրտչյանից պարտք ու պահանջ չունեն՝ անկախ հասցված նյութական վնասի չափից»,- մանրամասներ ներկայացրեց նա:

Բուժում ստանալուց հետո Մ. Մկրտչյանին տեղափոխում են Երևան: Այժմ աշխատում է առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությունում որպես գլխավոր մասնագետ:

«Դեպքից անցնում է վեց ամիս: Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը (Սուրեն Քրմոյան) հրաման է արձակում իմ հասցրած նյութական վնասի փոխհատուցման մասին ու հենց մարտից սկսում են բռնագանձել իմ աշխատավարձից: Ես հանկարծակիի եկա, որովհետև երբ քննիչը գործն ուղարկել էր նախարարություն պարզելու՝ արդյոք անհամաձայնություն ունեն գործը կարճելու հետ կապված, որևէ բողոք, անհամաձայնություն չէին հայտնել, ինչպես արդեն ասացի, գրել էին որ պարտք ու պահանջ չունեն: Աշխատակազմի ղեկավարին գրում եմ, թե ինչ հիմքով է նման հրաման արձակել, ուղարկում են փաստաթուղթ, որտեղ մի շարք հարցեր սխալ էին մեկնաբանված»,- ասաց նա, ապա ներկայացրեց մի քանի փաստ:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին: Նոյեմբերյանի լիցենզավորված փորձագիտական խումբը հոկտեմբերի 7-ին տվել է փորձագիտական եզրակացություն վնասի մասին: Նրանք մանրամասն նկարագրել են, թե մեքենայի որ մասն է վնասվել, ինչ աշխատանք պետք է կատարվի վերանորոգման համար, շուկայական արժեքը կազմել է 1 միլիոն 46 հազար դրամ:

«Վեց ամիս անց աշխատակազմի ղեկավարի հրամանում նշված է, որ ինչ-որ «Հայկ Գևորգյան» ԱՁ- ի կողմից անցկացվել է փորձաքննություն, որտեղ նույնիսկ հարկային կոդ չկա նշված: Ըստ այդ փորձաքննության, վնասը կազմում է 2 միլիոն 284 հազար: Թե ինչպես է այդ վեց ամսվա ընթացքում 1 միլիոնը դարձել 2 միլիոն, չգիտեմ: Այդ ընթացքում մեքենան ինձ մոտ չի եղել: Հնարավոր է, որ այդքան կազմի: Միգուցե այդ ընթացքում թալանել են մեքենան: Նախքան նման հրամանի արձակումը, պետք է ապացուցվեր իմ մեղավորությունը: Աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, թե որ դեպքերում, անգամ, եթե վնաս է պատճառվում, ինչ չափով կարող են ինձնից գումար բռնագանձել: Իրենք այդ եղանակով չեն գնացել: Չնայած մեղավորության ապացուցման հիմք կա: Պետավտոտեսչությունն առանց փորձաքննություն կատարելու վերցրել էր քրեական գործը մերժելու մասին որոշումը, դրա հիման վրա ինձ տուգանել 30 հազար դրամ: Չգիտեմ՝ ինչի համար: Գրված չէ որևէ խախտում, այլ ճանապարհային երթևեկության կանոնները չպահպանելը: Բայց թե ինչ կանոն չեմ պահպանել, պարզ չէ: Վճարեցի այդ գումարը, քանի որ բողոքարկելու համար պետք է գնայի Նոյեմբերյան: Առողջական խնդիրներ ունեի, չգնացի ու վճարեցի տուգանքը, որպեսզի չեռապատկվեր, չհնգապատկվեր: Հիմա դա հիմք են ընդունում, որ ես մեղավոր եմ: Ենթադրենք մեղավոր եմ, բայց օրենքով նախատեսում է ամբողջությամբ վնասի փոխհատուցում այն դեպքում, եթե վարորդը խմած է եղել, թմրանյութի ազդեցության տակ է եղել: Իմ դեպքում նման բան չկա: Թող դիմեին դատարան, վճիռ կայացվեր, որ ես մեղավոր եմ: Ըստ օրենքի, այդ դեպքում նախատեսվում է բռնագանձում աշխատավարձի եռապատիկից ոչ ավելի: Իսկ իրենք 2 միլիոնից ավելի են որոշել ինձանից բռնագանձել ու բռնագանձում են: Ինձնից պարտադրաբար պահում են այդ գումարը, քանի որ իրենք են տալիս աշխատավարձ: Սակայն ուր է գնում այդ գումարը չգիտեմ, քանի որ մինչև օրս այդ մեքենան վերանորոգված չէ»,- ասաց դատարան դիմած Մ. Մկրտչյանը:

Նա նշեց, որ որևէ տեղ գրված չէ, որ վթարը տեղի է ունեցել հենց իր մեղքով և չի հասկանում, թե ինչու են այսօր իրեն ուռճացած թվերով անհիմն փաստաթղթեր ներկայացրել ու գանձում են գումար՝ այդպես իր ընտանիքին նյութական ծանր վիճակի մեջ դնելով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}