ԱՆ. Ընթացիկ տարում արձանագրվել է օձի խայթոցի 100, կարիճի` 45 դեպք
Ընթացիկ տարում` սեպտեմբերի 30-ի դրությամբ, հանրապետությունում գրանցվել է օձի խայթոցի 100 դեպք: Երևանի բուժհաստատություններ է դիմել 29, իսկ մարզային` 71 քաղաքացի:
Օձի խայթոցի դեպքերը մարզերից ամենաշատն արձանագրվել են Արմավիրում և Արարատում, ամենաքիչը` Կոտայքում և Լոռիում:
100-ից 56 դեպքում ներարկվել է հակաթույն:
Օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացվել է մայիսի 8-ին Արմավիրի մարզի «Արմավիր» բժշկական կենտրոնից: 2013թ. համեմատությամբ օձի խայթոցի դեպքերն աճել են 16-ով: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
Նույն ժամանակահատվածում գրանցվել է կարիճի խայթոցի 45 դեպք, որից 28-ը` Երևանում, 17-ը` մարզերում:
Արմավիրի մարզում կարիճի խայթոցի 13 դեպքերից 1-ն ունեցել է մահվան ելք: