Հրապարակվեցին ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ հաղթողների անունները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014թ. օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի գործունեության և թեկնածուների ընտրության կարգի դրույթներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի արդյունքները հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված անձինք են. Արմեն Շուրայի Հարությունյանը, Արայիկ Գառնիկի Ղազարյանը և Նելիկ Նիկողոսի Հարությունյանը:
Հիմք ընդունելով Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստին Հանձնաժողովի անշխատակազմին տրված հանձնարարականը՝ սույն հայտարարությանը կից հրապարակվում է Հանձնաժողովի 2014թ. հոկտեմբերի 7-8 նիստի թիվ N 3 արձանագրությունը:
Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի աշխատակազմից:
Նախորդող հրապարակումներ՝
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթն անցել է օբյեկտիվ և անաչառ. հանձնաժողովի անդամ
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին հետևող դիտորդ-փաստաբանները թերություններ են արձանագրել
Հանձնաժողովը կանդրադառնա բարձրաձայնված մեղադրանքներին. ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Եթե չլինեմ երեքի մեջ, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում