ԱՄՆ-ն պատրաստ է չեղարկել ՌԴ պատժամիջոցները Մինսկի պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց. Նուլանդ
Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը, ելույթ ունենալով Կիևում Տ. Շևչենկոյի անվան համալսարանի ուսանողության առջև, հայտարարել է, թե ԱՄՆ-ն պատրաստ է չեղյալ համարել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, վերջինիս կողմից Մինսկում ձեռք բերված ուկրաինական հակամարտության կարգավորմանը միտված պայմանավորվածությունների կատարմանը զուգընթաց: Այս մասին տեղեկացնում է «Իտառ-Տասս» գործակալությունը:
Գնահատելով Ուկրաինայի արևելան շրջաններում առկա իրավիճակը, Նուլանդը կարևորել է հրադադարի ռեժիմի պահպանումն ու ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով ուկրաինական ուժերի վերահսկողության անհրաժեշտությունը:
«Հրադադարի գոտում հնարավոր է որոշ տարածքների փոխանակում և եթե դա կօգնի կրակի դադարեցմանը, ապա մենք կաջակցենք այդ նախաձեռնությանը ևս», - ասել է նա:
Ամերիկացի պաշտոնյան անդրադարձել է նաև Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարներին, հայտարարելով թե «դաշինքի դռները բաց են ցանկացած երկրի համար, որը կհամապատասխանի գործող չափորոշիչներին»:
«Ներկայումս Ուկրաինան օրենքով ամրագրել է արտադաշինքային կարգավիճակը: Ձեզանից է կախված՝ անվտանգության կազմակերպման ինչ միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել», - ասել է Նուլանդը:
Պատասխանելով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ հատուկ դաշնակցի կարգավիճակ ստանալու հնարավորությանը, Նուլանդն ասել է, թե Ուկրաինան «արդեն իսկ օգտվում է նման համագործակցության առավելություններից»` հիշատակելով, մասնավորապես, ուկրաինական զինծառայողների վերապատրաստումն ու համատեղ զորավարժությունների հանգամանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան