Եթե Կատալոնիան անկախանա, «Բարսելոնը» չի կարող մասնակցել Լա Լիգային
Իսպանական ֆուտբոլի ղեկավարությունը մտածում է Կատալոնիայի հնարավոր անկախության հետևանքների մասին: Նոյեմբերի 9-ին Կատալոնիայում հանրաքվե կանցկացվի, որը, ի դեպ, պաշտոնական Մադրիդը չի ճանաչում: Սակայն Իսպանիայի ֆուտբոլային իշխանությունները կարծում են, որ, օրինակ, «Բարսելոնն» ու «Էսպանյոլը» չեն կարող մասնակցել Պրիմերային, եթե Կատալոնիան անկախանա:
«Եթե Կատալոնիան անկախանա, «Բարսելոնն» ու «Էսպանյոլը» իրավունք չեն ունենա մասնակցել իսպանական մրցաշարերին: Դա կապված է իսպանական մարզական ակտի հետ, որում նշված է, որ մեկ երկրի ակումբները, եթե այն Իսպանիայի մաս չէ, կարող են խաղալ միայն ներքին մրցաշարերում: Եվ այդ երկիրն Անդորրան է: Ինչ-ինչ հարցերի դեպքում օրենքը պետք է փոխվի խորհրդարանում»,- նշել է Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի ղեկավար Խավիեր Տեբասը: