Լավրովն ու Քերրին կհանդիպեն Փարիզում
ԱՄՆ պետքարտուղարության տարածած հաղորդագրության համաձայն` ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը կհանդիպեն Փարիզում հոկտեմբերի կեսերին:
«Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` ավելի վաղ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Նուլանդը հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները կողմնակից են Լավրովի ու Քերրիի հանդիպմանը, որպեսզի քննարկվի Ուկրաինայի խնդիրը:
Պաշտոնյայի խոսքով` ԱՄՆ-ն կարող է չեղարկել որոշ պատժամիջոցների կիրառումը ՌԴ նկատմամբ, եթե Մինսկում ձեռք բերված համաձայնությունները Մոսկվայի կողմից չանտեսվեն:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում