Նոր մանրամասներ Ուկրաինայում կործանված Boeing-ի պատմության մեջ
Ուկրաինայի արևելքում կործանված Boeing-ի պատմության մեջ նոր փաստ է հրապարակվել: Նիդերլանդների ԱԳ նախարար Ֆրանս Տիմերմանսը հայտարարել է, որ զոհված ուղևորներից մեկը թթվածնային դիմակով է եղել:
«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ մինչ օրս շրջանառվում էր այն վարկածը, թե բոլոր ուղևորները զոհվել են անմիջապես, իսկ այս փաստի հրապարակումը նշանակում է, որ «Malaysia Airlines» ուղևորները ժամանակ են ունեցել դիմակ հագնելու:
Աղբյուրը հիշեցնում է, որ Ամստերդամից Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռում եղել է 298 մարդ: