ԵՏՄ-ն կունենա նույն ճակատագիրը, ինչ ունեցել են մյուս նախագծերը» տնտեսագետ
Անցած ավելի քան 20 տարիների ընթացքում ԽՍՀՄ տարածքում ձեռնարկվել են մեկ տասնյակից ավել ինտեգրացիոն նախագծեր և գործել են տարբեր արդյունավետությամբ, սակայն դրանց արդյունավետությունը եղել է բավականաչափ ցածր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժանանակ ասել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությանը:
Ըստ տնտեսագետի՝ այս նախագիծը կունենա նույն ճակատագիրը, ինչ ունեցել են մյուս նախագծերը»:
Ա. Եղիազարյանի խոսքերով, Հայաստանը` ԵՏՄ-ին կողմ արտահայտվելով, փաստացի խորացրեց այն մեկուսացումը, որում հայտնվել էր նախորդ տարվա սեպտեմբերից՝ ցույց տալով, որ այլընտրանք չունի:
«ՀՀ տնտեսական զարգացումը մտել է փակուղի, և սպասելիքները զրոյից բարձր չեն կարող լինել: Ամբողջ մեկ տարի Հայաստանը գրանցել է տնտեսական հետընթաց՝ զրկվելով տնտեսական զարգացումից, այնինչ մեզ սպասում էին եվրոպական հսկայածավալ շուկայում»,- նշել է Ա.Եղիազարյանը: