Մեկնարկել է «Հեմոսթազ. խնդիրներ և նվաճումներ» համաժողովը
«Հեմոսթազ. խնդիրներ և նվաճումներ» խորագրով միջազգային գիտաժողովը մեկնարկել է Երևանում, որը համախմբել է Հայաստանի, ԱՊՀ և եվրոպական երկրների առաջատար մասնագետներին:
«Որպես առողջապահության նախարար կցանկանայի նշել, որ այս խնդիրը դժվար է գերագնահատել: Մարդուամենակատարյալ մեխանիզմներից մեկին` արյան մակարդելիությանն առնչվող այս խնդիրները պայմանավորումեն երկրի և, առհասարակ, առողջապահական ցուցանիշներից մեկի` մահացության պատաճառները»,- Առողջապահության նախարարության հաղորդմամբ ողջունելով գիտաժողովի մասնակիցներին ասել է նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշել է, որ տարբեր մասնագետների ներկայությունը փորձի փոխանակման, հաջողությունների և խնդիրների մատնանշման հնարավորություն կընձեռի և համոզմունք հայտնեց, որ նման համագործակցությունը կտա իր արգասիքները:
ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Օ.Յոլյանի անվան արյունաբանականկենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշել է, որ կենտրոնի և Հայկական արյունաբանական ասոցիացիայի կազմակերպված առաջին միջազգային գիտաժողովի միջոցով հոկտեմբերի 11-13-ը մեր երկիրը կմիանա «Հեմոստազի և թրոմբոզիմիջազգային ընկերակցության» կողմից առաջին անգամ իրականացվող համաշխարհային ծրագրերին:
«Գիտաժողովին ներկայացվել է շուրջ 75 գիտական զեկույց ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից, Իտալիայից, Վրաստանից: Այն համախմբել է տարածաշրջանի մասնագետներին»,- տեղեկացրել է Սմբատ Դաղբաշյանը:
Մոսկվայի Դ.Ռոգաչևի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ֆեդերալ գիտակլինիկական կենտրոնի հեմոստազի ֆիզիոլոգիայի և ախտաբանության բաժնի ղեկավար, ՌԴ «Կլինիկական հեմոսթազիոլոգիա» գիտական ընկերության նախագահ, պրոֆեսոր Եվգենի Ռոյտմանն էլ ասել է, որ գնահատանքի է արժանի այս կարևոր խնդրի հանդեպ ՀՀ առողջապահության նախարարության ցուցաբերած ուշադրությունը:
Գիտաժողովի շրջանակներում կքննարկվեն հեմոսթազիոլոգիայի ոլորտին վերաբերող խնդիրները, ախտորոշման, բժշկության տարբեր բնագավառներում թրոմբոտիկ բարդությունների բուժման և կանխարգելման հարցերի լուծման հիմնական ձեռքբերումները: Միջոցառման նպատակն է բարձրացնել հիվանդության և դրա հետևանքով ի հայտ եկող բարդությունների մասին տեղեկատվության մակարդակը, իրազեկել բժիշկներին և հասարակության լայն շրջանակներին հիվանդության տարածվածության, ժամանակակից ախտորոշիչ մեթոդների հասանելիության, բուժման արդի մեթոդների մասին, ինչպես նաև մշակել կանխարգելիչ միջոցառումներ:
Թրոմբոզների և հեմոստազի միջազգային ընկերակցության նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ն առաջին անգամ նշվում է որպես թրոմբոզների միջազգային օր: Խնդրի բարձրաձայնումը կարևորվում է նրանով, որ թրոմբոզների հետևանքով են առաջանում սրտային և անոթային 3 ամենատարածված հիվանդությունները (սուր կորոնար սինդրոմ, ուղեղի կաթված, երակային թրոմբոէմբոլիա): Եվրոպայում թրոմբոզներից մահվան դեպքերը 2 անգամ ավելի շատ են, քան կրծքագեղձի, շագանակագեղձի ուռուցքներից, ՁԻԱՀ-ից, ավտովթարներից մահացությունները միասին: Բնակչության շրջանում թրոմբոզներով հիվանդացությունը և այս հիվանդությունից գրանցվող մահերը գերակա դիրք են զբաղեցնում, ուստի և թրոմբոզների թեման առանցքային նշանակություն ունի բժշկագիտության մեջ:
Մակարդման համակարգի խնդիրների հետ առնչվում են ոչ միայն արյունաբանները, այլև բժշկության տարբեր ոլորտների մասնագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա