Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած հանձնաժողովը պարապուրդի է մատնված. «Հրապարակ»
Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը բառի բուն իմաստով պարապուրդի է մատնված: Արդեն քանի ամիս է` այդ հանձնաժողովը նիստեր չի գումարել, որևէ միջոցառում ու քննարկում չի անցկացրել: Հանձնաժողովի նախագահը ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն է: Վերջին միջոցառումն ինչ-որ անհասկանալի քննարկում է ինչ-որ ՀԿ-ների մասնակցությամբ, որն անցկացվել է այս տարվա հուլիսի 18-ին: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«ԱԺ պաշտոնական կայքում տվյալ հանձնաժողովի էջ մտնելիս միակ թարմ նորությունը, որ կարելի է հայտնաբերել, հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի ԵԽԽՎ-ում վերջերս ունեցած ելույթի տեքստն է, ուրիշ ոչինչ: Օրերս քաղաքագետներից մեկը նկատել էր, որ պետք է այդ հանձնաժողովը կամ փակել, կամ էլ, հաշվի առնելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, վերանվանել Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով: Ի դեպ, հանձնաժողովի անդամներից մեկը` Նաիրա Կարապետյանը, վերջերս դուրս է եկել այնտեղից և մտել արտաքին հարաբերությունների հանձնաժողով»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան