Սերժ Սարգսյան. «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մի օր Դիլիջանի դպրոցում ուսանեն ադրբեջանցի ուսանողներ»
«Մենք չենք պատրաստվում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների շահագործմամբ: Ընդերքի շահագործումը անվերջ լինել չի կարող: Մեր ընտրած ճանապարհը այլ է` մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը»,- այսօր Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց, որ Հայաստանը աշխարհին ներկայանում է ոչ թե նավթով և խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոնով, Դիլիջանի միջազգային դպրոցով:
Սերժ Սարգսյանի խոսքով, հայկական տաղանդի բացահայտման համար պետք է ամենալայն համաշխարհային համատեքստ ապահովել: Նա հավելեց, որ Հայաստանը պետք է բաց լինի աշխարհի առջև ու չպարփակվի իր սահմաններով:
Երկրի ղեկավարը նշեց, որ ինքը բան է ասելու, որը կարող է շատերի համար տարօրինակ թվալ կամ նույնիսկ անիրականանալի.
«Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ և վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը հնարավորինս շուտ գա»,- նշեց Ս. Սարգսյանը:
Իր հերթին, արարողությանը ներկա Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը բոլոր ներկաներին շնորհավորեց դպրոցի բացման կապակցությամբ, և կարևորելով կրթության դերը այսօրվա աշխարհում` բոլոր աշակերտներին ուսման մեջ հաջողություններ մաղթեց:
Իր հերթին «Ամերիաբանկի» տնօրենների խորհրդի անդամ, գործարար Ռուբեն Վարդանյանը նշեց, որ ինքը այսօր շատ հուզված է: Նրա խոսքով` բացման արարողությանը իրենք հորդորել են աշակերտներին իրենց հետ գրքեր բերել` որպես բացման արարողության լավագույն խորհրդանիշ:
Վերջինս շնորհակալություն հայտնեց բոլորին, ովքեր հավատացել էին այս գործի հաջողությանը, ինչպես նաև բոլոր բարերարներին և հովանավորներին:
Նախորդիվ`
Սերժ Սարգսյանը մասնակցել է «UWC Dilijan College»-ի բացմանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան