Օբամայի խորհրդական. Թուրքիան հնարավորինս շուտ պետք է միանա ԻԼԻՊ-ի դեմ պայքարին
ԱՄՆ-ում գտնում են, որ Թուրքիան պետք է հնարավորինս շուտ միանա «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիային: Reuters գործակալությունը հայտնում է, որ այս մասին ԱՄՆ նախագահի՝ ահաբեկչության դեմ պայքարի գծով խորհրդական Լիզա Մոնակոն հայտարարել է Թուրքիայի հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ հանդիպման ժամանակ:
«Մոնակոն ընդգծել է Թուրքիայի այն օգնությունն արագացնելու կարևորությունը, որը ԻԼԻՊ-ին թուլացնելու և ոչնչացնելու ռազմավարության մի մասն է կազմում»,-ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
ԱՄՆ նախագահի խորհրդականը նաև նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ օգնություն ցուցաբերել Իրաքի անվտանգության ուժերին ու Սիրիայի չափավոր ընդդիմությանը, ինչպես նաև լրացուցիչ քայլեր ձեռնարկել սահմանների ամրապնդման և օտարերկրացի գրոհայինների հոսքը կանխելու համար:
Deutsche Welle-ի փոխանցմամբ, ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ ճեպազրուցում հայտարարել է,որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել պայքարել ԻԼԻՊ-ի դեմ, մասնակցել Սիրիայի չափավոր ընդդիմության մարզումներին և Իրաքի ու Սիրիայի փախստականներին հումանիտար օգնություն ցուցաբերել:
Նրա խոսքով, ԱՄՆ հակաահաբեկչական կոալիցիայի հատուկ ներկայացուցիչ Ջոն Ալենը և նրա տեղակալ Բրեդ Մաքգուրկը Անկարայում հանդիպում են ունեցել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և ԱԳՆ ներկայացուցիչների հետ:
«Մենք հասկացանք, որ Թուրքիան համաձայն է աջակցել Սիրիայի չափավոր ընդդիմությանը մարզելու նախագծին»,-ասել է Հարֆը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում