Երևանում իդեալական պայմաններ են ստեղծվել օձերի և կարիճների համար. բնապահպան
Երևանում իդելական պայմաններ են ստեղծվել օձերի և կարիճների համար: Լրագրողնեռրի հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ Կարինե Դանիելյանը:
«Շենք շենքի վրա, շենք շենքի վրա, այսինքն` կանաչ տարածքների ջնջում, ջերմաստիճանի բարձրացում՝ իդեալական պայմաններ կենդանիների համար: Նրանք էլ պետք է գան ու իրենց գործն անեն»,- ասաց նա:
Կ. Դանիելյանի խոսքով, հանքարդյունաբերությունն ու ջրային ռեսուրսների անխնա կառավարումը մեր երկիրը վտանգի տակ են դնում:
Ասուլիսին ներկա երկրաբան Ռուբեն Յադոյանն ասաց, որ ոչ ճիշտ քաղաքաշինության հետևանքով երկրաշարժերի ժամանակ վնասները շատ ավելի մեծ կլինեն.
Նշենք, որ հոկտեմբերի 13-ն աշխարհում նշվում է որպես Տարերային աղետների վտանգի նվազեցման միջազգային օր: 1989թ. դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում է հոկտեմբերի երկրորդ շաբաթը նշել որպես աղետների նվազեցման միջազգային օր:
Կ. Դանիելյանն ասաց, որ աշխարհում աղետները գնալով խիստ աճում են և քանական առումով, և ուժգնությամբ, ինչի հետևանքով ավելանում են մարդկային զոհերը, տուժած բնակչությունը, տնտեսությանը հասվող վնասը:
Ռուբեն Յադոյանն էլ նշեց, որ այս ամենը մարդկային ազդեցության հետևանք է: Ըստ նրա, մարդն այսօր հասնելով գիտության բարձր մակարդակի, պետք է դադարեցնի շրջակա միջավայրի վայրի ազդեցությունը, որը մինչև այժմ առանց խորը քննելու մշտապես խախտել է: