ԵՏՄ կազմում Հայաստանը կազատվի ներմուծվող ռազմատեխնիկայի մաքսատուրքերից
Եվրասիական տնտեսական միության կազմում 2015-2022 թթ-ի համար Հայաստանի Հանրապետությունը ազատվելու է ներմուծվող ռազմական նշանակության արտադրանքի համար սահմանված մաքսատուրքերից: Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը` հղում անելով կառույցին անդամակցության Հայաստանի պայմանագրին:
Ըստ այդմ` մաքսատուրքերից ազատումը վերաբերվելու է Հայաստանի զինված ուժերի համար նախատեսված արտադրանքին, որի համարժեքը չի արտադրվում ԵՏՄ-ի անդամ հանդիսացող այլ երկրում:
Մաքսատուրքերից ազատվելու են նաև քաղաքացիական նշանակության ուղղաթիռների և ինքնաթիռների որոշ տեսակներ: Սույն դրույթը կիրառելի է նաև հայկական ատոմակայանի կառուցման և արդիականացման համար նախատեսված ապրանքների դեպքում:
Ընդհանրական առումով Հայաստանը ստանալու է ԵՏՄ տարածք ներմուծվող ապրանքների ընդհանուր մաքսատուրքերի 1,13 տոկոսը, Բելառուսը` 4,65 տոկոսը, Ղազախստանը` 7,25 տոկոս, իսկ Ռուսաստանի Դաշնությունը` 86,97 տոկոս:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները