Գևորգյան հոգևոր ճեմարանը տոնել է 140-ամյակը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանը նշել է իր հիմնադրման 140 ամյակը: Հոբելյանական հանդիսությունը տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների սրահում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսի բարձր նախագահությամբ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիսությանը ներկա են եղել Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասի ներկայացուցիչները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, փոխնախարարներ, դասախոսներ, մշակույթի գործիչներ: Հանդիսության բոլոր ներկաներին իր հայրապետական օրհնությունը հղել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց Կաթողիկոսը:
Նախարար Արմեն Աշոտյանն իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշել է. «Գևորգյան հոգևոր ճեմարանը դարձավ 140 տարեկան, և այս նշանակալի իրադարձությունը տոն է ինչպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, բոլոր ժամանակների ճեմարանականների, այնպես էլ ողջ հայության համար, քանի որ Գևորգյան հոգևոր ճեմարանն է անդրանիկը` հայրենիքում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների: Գևորգյան հոգևոր ճեմարանը, հիմնադրվելով մեր պետականության բացակայության պայմաններում, դարձավ լուսե փարոս, հույսի մի շող հայ ժողովրդի գոյության խավար ճանապարհներին: Այստեղից ծնվեցին ժամանակի գրեթե բոլոր առաջամարտիկներն ամենատարբեր ասպարեզներում: Լուսավորչի հիմնած Աթոռից սկսեցին ծնվել նոր լուսավորիչներ, ովքեր հիրավի իրենց տեղը զբաղեցրին մեր մեծերի համաստեղության մեջ: Անգնահատելի է Գևորգյան հոգևոր ճեմարանի ավանդը հայրենի գրականության, գիտության, հասարակական-քաղաքական մտքի, մանկավարժության զարգացման բնագավառում: Ուրախությամբ պետք է արձանագրենք, որ Ճեմարանն այսօր ևս շարունակում է մնալ իր բարձունքի վրա: Այս տոնական առիթով առաջին հերթին մեր ջերմագին շնորհավորանքներն ենք փոխանցում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին՝ մոտիկից իմանալով Նորին Սրբության ամենօրյա հայրական հոգածությունը հանդեպ ճեմարանի: Մեր շնորհավորանքներն ենք հղում նաև պրոֆեսորամանկավարժական կազմին և բոլոր սաներին այս գեղեցիկ և պատմականորեն հարուստ հոբելյանի առթիվ: Բոլոր համալսարանականներին մաղթում եմ աշխատանքային նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ` ի նպաստ մեր երկրի բարեկեցութՍ ?ան և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հզորացման»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա