Մարի Ադամյանի «Ծաղկած ծառը» կտավը ներկայացված է «Իմ ֆուկուսիմա» ցուցահանդեսում
Նկարչուհի Մարի Ադամյանի «Ծաղկած ծառը» կտավը ներկայացված է օրերս Պորտուգալիայի Ֆառո քաղաքում բացված ցուցահանդեսում: Միջազգային «Minha Fukushima» («Իմ ֆուկուսիմա») խորագիրը կրող ցուցահանդեսը կազմակերպել է Peace and Art Society ընկերությունը գերմանական Artnations ընկերության և GAP խմբի համետ համատեղ: Ցուցահանդեսում ճապոնացի գրող Տարո Աիզուի գրած ամեն մի բանաստեղծության հետ ներկայացված է մի նկար: Ցուցահանդեսը նվիրվում է ճապոնական Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարի զոհերի հիշատակին:
Մարի Ադամյանը Artnations կազմակերպության անդամ է: Նա մասնակցելու հրավեր ստացել է հենց այդ կազմակերպությունից:
Մարի Ադամյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ կազմակերպության հրավերով մասնակցել է նաև Մյունխենում սեպտեմբերի 1-9-ը կայացած «Elements of Nature» խորագրով ցուցահանդեսին և սեպտեմբերի 5-15-ը Բրազիլիայում տեղի ունեցած Արվեստի միջազգային փառատոնին (Festival Mundial das Artes pela Paz):