Օմբուդսմենը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են այաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքը
Այսօր Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել վերջինիս հետ:
Պաշտպանի ածշատակազմից տեղեկացնում են, որ Օմբուդսմենը և Դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքին և մի շարք այլ խնդիրների:
Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն իր հերթին կարևորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ դեսպանությունը Օմբուդսմենի գրասենյակի լավագույն գործընկերներից է:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում